Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ՏՄՊՊՀ-ն դեղորայքի շուկայում հայտնաբերել է պետբյուջեին հասցված մեկուկես մլրդ դրամի վնաս

ՏՄՊՊՀ-ն դեղորայքի շուկայում հայտնաբերել է պետբյուջեին հասցված մեկուկես մլրդ դրամի վնաս
06.10.2012 | 12:08

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դեղորայքի գծով պետգնումների ոլորտում կատարած ուսումնասիրությունների ընթացքում պարզել է, որ մարզերի, մայրաքաղաքի 134 հիվանդանոցներից և դեղերի ներկրմամբ, արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ավելի քան 300 ընկերություններից 100-ը, առանց սահմանված կարգով մրցույթների անցկացման, մի շարք դեղամիջոցներ ձեռք են բերել շուկայականից անհամեմատ թանկ գնով: Փաստորեն, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները և իրենց հայեցողությամբ որոշելով, թե ումից պետք է դեղորայք գնել վերջիններս չարաշահումների արդյունքում, պետբյուջեին հասցվել է 1,5 մլրդ դրամի վնաս:

Չհայտարարված մրցույթների արդյունքում վերոնշյալ կառույցները դեղորայք ձեռք են բերել շուկայականից մինչև անգամ եռակիորոն թանկ գնով: Օրինակ, հակաբորբոքային «ցեֆտրիաքսոն» դեղամիջոցը որոշ հիվանդանոցներ գնել են 850 դրամով, այն դեպքում, երբ դրա իրական արժեքը 190 դրամ է: Պետությունն անհամեմատ թանկ է վճարել նաև «Նատրիումի քլորիդ»-ի համար`150-ի փոխարեն տալով 350 դրամ:
Այս հարցով ՏՄՊՊՀ-ի ներկայացրած բացատրության պահանջներին հիվանդանոցների տնօրենները պատճառաբանել են, թե իբր տեղեկացված չեն եղել օրենքին: Հանձնաժողովը, սակայն, այս պատճառաբանություններն անհիմն է որակում` ընդգծելով նաեւ, որ այդպիսով խաթարվել է նաեւ մրցակցային դաշտը, ստեղծվել է անբարենպաստ միջավայր այլ տնտեսվարողների համար:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն հոկտեմբերի 5-ի նիստի ժամանակ ընդգծել է, որ մրցույթներ չեն հայտարարվել նույնիսկ սոցիալապես անապահով խավերի համար նախատեսված անվճար կամ արտոնյալ կարգով տրամադրվող դեղորայքի ձեռքբերման համար: Ավելին` ուսումնասիրություները փաստում են, որ հիվանդանոցների տնօրենները հիվանդներին մշտապես ուղղորդել են միևնույն դեղատունը, որտեղից վերջիններս ստացել են անվճար դեղորայքը, իսկ դրա համար իրական արժեքից թանկ է վճարել պետությունը: Օրինակ սրտանոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված և սոցիալական կարևոր նշանակության «ամլոդիպին» դեղամիջոցի գինը 850 դրամ է` մինչդեռ հիվանդանոցն այն ձեռք է բերել 4800 դրամով: Նույն կերպ էլ ուռճացված արժեքով են գնել նաև մեծ պահանջարկ ունեցող «պրեդուկտալ»-ը, «տաուֆոն»-ը, «վերոշպրոն», «դիլատրենտ»-ը և այլ դեղամիջոցներ:
Ըստ ՏՄՊՊՀ պաշտոնական կայքի, խախտումներ թույլ տված բուժհաստատությունների ցանկում են հանրապետության ամենախոշոր բուժհաստատություններից մինչև ամենամանրերը` մասնավորապես` ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման», «Ուռուցքաբանության ազգային», «Հհոգեբուժական բժշկական» կենտրոնները, «Հակատուբերկուլյոզային դիսպանսերը»,«Նորք Մարաշ» ԲԿ-ն, «Սուրբ Աստվածամայրը» «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ն, ԱՆ կենտրոնը և գրեթե բոլոր մարզային բուժհաստատությունները:
ՏՄՊՊՀ-ի որոշմամբ` պետական միջոցների յուրացման եւ չարաշահման վերաբերյալ փաստերն անհապաղ կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 23894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ